«Բորուսսիան» խոշոր հաշվով հաղթեց «Համբուրգին» (տեսանյութ)

«Բորուսսիան» խոշոր հաշվով հաղթեց «Համբուրգին» (տեսանյութ)

Բունդեսլիգայի 30-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» հաղթեց «Համբուրգին»: «Սիգնալ Իդունա Պարկում» կայացած հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով. մեկ գոլ խփեց Կրիստիան Պուլիշիչը, դուբլ ձևակերպեց Ադրիան Ռամոսը: Երկրորդ խաղակեսի մեծ մասը հյուրերն անցկացրեցին 10 հոգով. 52-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Ռենե Ադլերը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև Մարկո Ռոյսը, Դուրմը, Պիշչեկն այսօր չէին ընդգրկվել դորտմունդյան թիմի հայտացուցակում:

Այս հաղթանակից հետո «Բորուսսիան» ունի 71 միավոր և շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բավարիային» զիջելով 7 միավորով, իսկ «Համբուրգը» 34 միավորով 11-րդ տեղում է:

Բունդեսլիգա, 30-րդ տուր

«Բորուսսիա Դորտմունդ» – «Համբուրգ»՝ 3:0
Գոլերը՝ Պուլիշիչ 38′, Ռամոս 44′, 86′
Հեռացում՝ Ադլեր 52′

Հետևեք մեզ նաև Telegram-ում