«Սևիլյան» և «Դեպորտիվոն» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

«Սևիլյան» և «Դեպորտիվոն» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում «Սևիլյան» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Դեպորտիվոյի» հետ: 21-րդ րոպեին Վիսենտե Իբոռան առաջ մղեց դաշտի տերերին, իսկ «Դեպորտիվոյի» պատասխան գոլը 81-րդ րոպեին խփեց Օրիոլ Ռիերան:

Այժմ «Սևիլյան» ունի 49 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, իսկ «Դեպորտիվոն» 38 միավորով 12-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Սևիլյա» – «Դեպորտիվո»՝ 1:1
Գոլերը՝ Իբոռա 21′ – Ռիերա 81′

Հետևեք մեզ նաև Telegram-ում