Ֆաբրեգաս. Մոուրինյուն մեզ վստահում էր, իսկ մենք հուսախաբ արեցինք նրան

Ֆաբրեգաս. Մոուրինյուն մեզ վստահում էր, իսկ մենք հուսախաբ արեցինք նրան

«Չելսիի» կիսապաշտան Սեսկ Ֆաբրեգասը կարծում է, որ ինքն ու թիմակիցներն են մեղավոր Ժոզե Մոուրինյուի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելու համար:

Հիշեցնենք՝ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը Մոուրինյուին աշխատանքից հեռացրել է դեկտեմբերին, նրան ժամանակավոր փոխարինել է Գուս Հիդինկը, իսկ նոր մրցաշրջանում թիմը գլխավորելու է Անտոնիո Կոնտեն:

-Մոուրինյուի հեռացման վերաբերյալ լուրերի մեծ մասը սուտ են: Ես սիրում եմ Ժոզեին և նրան իմ ընկերն եմ համարում: Մենք մինչև հիմա կապ ենք պահպանում, շփվում ենք: Ես շատ եմ հարգում նրան: Կարծում եմ՝ գլխավոր խնդիրն այն էր, որ Մոուրինյուն մեզ շատ էր վստահում: Նա մեզ հավելյալ հանգիստ էր տվել, քանի որ նախորդ մրցաշրջանում չեմպիոն էինք դարձել: Նա մեզ վստահում էր, իսկ մենք հուսախաբ արեցինք նրան: Ամբողջ թիմը, բոլոր ֆուտբոլիստները հուսախաբ արեցին: Դա էր նրա հեռացման պատճառը: Ես ու ամբողջ թիմը տեղի ունեցածից հետո մեզ շատ վատ էինք զգում,-ասել է Ֆաբրեգասը «Sky Sports»-ին տված հարցազրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում