Բեյլն ու Կարվախալը չեն խաղա «Վիլյառեալի» դեմ

Բեյլն ու Կարվախալը չեն խաղա «Վիլյառեալի» դեմ

«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը չի ընդգրկվել «Վիլյառեալի» դեմ հանդիպման հայտացուցակում։

Ֆուտբոլիստը մկանային վնասվածք ունի։ Նշվում է, որ վնասվածքը լուրջ չէ, պարզապես մադրիդցիների մարզչական կազմը որոշել է ռիսկի չդիմել։ Ուելսցի ֆուտբոլիստը վաղը բուժզննման կենթարկվի։ Հայտացուցակից դուրս է մնացել նաև պաշտպան Դանիել Կարվախալը, ով ևս թեթև մկանային խնդիրներ ունի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում