Թուրքիան մտադիր է օգնել Վրաստանին մտնել ՆԱՏՕ
Նմանատիպ
Թուրքիան մտադիր է առաջարկել ՆԱՏՕ-ին Վրաստանին իր կազմ ընդունել հեշտացված սխեմայով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռոսբալտ»-ը` նշելով, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի երկրների ԱԳՆ ղեկավարների մայիսյան նիստում կբարձրացնի առանց անհրաժեշտ Գործողությունների ծրագիր անցնելու Վրաստանին դաշինքի կազմ ընդունելու հարցը:
«Ես գտնում եմ, որ Վրաստանը կարող է մտնել ՆԱՏՕ առանց անցնելու դաշինքում անդամակցության գծով Գործողությունների ծրագիրը: Տեխնիկապես դա հնարավոր է: Մենք ամբողջությամբ պաշտպանում ենք Վրաստանի մուտքը ՆԱՏՕ, եւ ես այդ հարցը կդնեմ մայիսին տեղի ունենալիք նախարարների նիստում»,- Ստրասբուրգում վրացական լրագրողներին ասել է Չավուշօղլուն:
Թուրք նախարարը նաեւ նշել է, որ «իհարկե, Թուրքիան չի կարող որեւէ երաշխիք տալ այդ հարցում»` միաժամանակ հավելելով, որ իրենք գտնում են, որ «Վրաստանն արժանի է լինել ՆԱՏՕ-ի անդամ, քանի որ բավարարում է բոլոր պահանջներին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում