«Ման. Յունայթեդը» հաղթեց «Քրիսթալ Փելասին», «Լիվերպուլը» ջախջախեց «Էվերթոնին» (տեսանյութ)
Նմանատիպ
Կայացան Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրից հետաձգված՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Քրիսթալ Փելաս», «Վեսթ Հեմ»-«Ուոտֆորդ» և 27-րդ տուրից հետաձգված՝ «Լիվերպուլ»-«Էվերթոն» խաղերը:
«Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում Լուի վան Գալի սաները 2:0 հաշվով հաղթանակ տոնեցին: Առաջին խաղակեսում հյուրերի կազմում ինքնագոլ խփեց Դեմյեն Դելեյինին, իսկ երկրորդ կեսում Մատեո Դարմիանը կրկնապատկեց «կարմիր սատանաների» առավելությունը:
Լիվերպուլյան դերբիում «Լիվերպուլը» 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Էվերթոնի» դարպասը. մեկական անգամ աչքի ընկան Դիվոկ Օրիգին, Մամադու Սախոն, Դենիել Սթարիջը և Ֆելիպե Կոուտինյուն: «Էվերթոնը» երրորդ և չորրորդ գոլերը բաց թողեց՝ խաղալով 10 հոգով.50-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Ռամիրո Մորին:
«Վեսթ Հեմն» էլ սեփական հարկի 3:1 հաշվով առավելության հասավ «Ուոտֆորդի» նկատմամբ:
Անգլիայի Պրեմիեր լիգա
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Քրիսթալ Փելաս»՝ 2:0
Գոլերը՝ Դելեյինի 4’/ինքնագոլ, Դարմիան 55′
«Լիվերպուլ» – «Էվերթոն»՝ 4:0
Գոլերը՝ Օրիգի 43′, Սախո 45+2′. Սթարիջ 61′, Կոուտինյու 76′
Հեռացում՝ Մորի 50′
«Վեսթ Հեմ» – «Ուոտֆորդ»՝ 3:1
Գոլերը՝ Քերոլ 11′, Նոուբլ 45’/11-մետրանոց, 53’/11-մետրանոց – Պրյոդլ 64′
Հեռացում՝ Ամրաբատ 90+3′