Մեկ շաբաթվա ընթացքում 750-ից ավելի կրկնական երկրաշարժեր են տեղի ունեցել Ճապոնիայի Կյուսյու կղզում

Մեկ շաբաթվա ընթացքում 750-ից ավելի կրկնական երկրաշարժեր են տեղի ունեցել Ճապոնիայի Կյուսյու կղզում

Ճապոնացի մասնագետներն ավելի քան 750 կրկնական ստորգետնյա ցնցումներ են գրանցել Կյուսյու հարավային կղզում՝ յոթ օր առաջ տարածաշրջանում տեղի ունեցած 7,3 մագնիտուդով հուժկու երկրաշարժից հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Մասնավորապես, ինչպես հայտնել է Կիոդո գործակալությունը, գրանցվել են ըստ ճապոնական յոթբալանոց սանդղակի 7 բալ ուժգնությամբ երկու կրկնական երկրաշարժեր, վեց բալանոց հինգ ցնցումներ, հինգ բալանոց 10 ցնցումներ եւ չորս բալ ուժգնությամբ 74 կրկնական երկրաշարժեր:

Այս ժամին հաստատված է երկրաշարժից 48 զոհվածների մասին տեղեկատվությունը: Եվս 11 մարդ մահացել է Կումամոտոյի պրեֆեկտուրայի տարահանման գոտում շարունակվող կրկնական ցնցումների ժամանակ՝ դառնալով սթրեսի եւ ուժասպառության զոհ: Տուժել է ավելի քան 2000 մարդ, երեք հոգի համարվում է անհայտ կորած: Շուրջ 93 հազար մարդ տեղավորված է ժամանակավոր տարահանման կենտրոններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում