Նոյերը դարձել է ամենաբարձր վարձատրությամբ դարպասապահը
21/04/2016 12:47
Նմանատիպ
Հայտնի են դարձել Մանուել Նոյերի՝ «Բավարիայի» հետ երկարաձգված պայմանագրի ֆինանսական մանրամասները։ Հիշեցնենք, որ դարպասապահը մյունխենյան ակումբում կմնա մինչև 2021 թվականը։
Ինչպես հաղորդում է «Bild» պարբերականը, 30-ամյա դարպասապահը նոր պայմանագրով տարեկան 15 միլիոն եվրո կստանա։ Այդպիսով Նոյերը դառնում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը։ Մյունխենյան ակումբում ևս Նոյերը դարձել է ամենաբարձր վարձատրվողը՝ հավասարվելով Թոմաս Մյուլերին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում