Նադալը դուրս եկավ Բարսելոնայի մրցաշարի 1/4 եզրափակիչ

Նադալը դուրս եկավ Բարսելոնայի մրցաշարի 1/4 եզրափակիչ

Բարսելոնայի մրցաշարի երրորդ շրջանում իսպանացի Ռաֆայել Նադալը հաղթեց հայրենակից Ալբերտ Մոնտանյեսին (WC): Աշխարհի 5-րդ ռակետն առավելության հասավ 6:2, 6:2 հաշվով, իրացրեց 7 հնարավոր բրեյք-փոյնթից 5-ը, իսկ Ալբերտի ակտիվում գրանցվեց 2 կրկնակի սխալ և 1 բրեյք:

Կիսաեզրափակչի ուղեգրի համար Նադալը մրցելու է Ֆաբիո Ֆոնյինի (Իտալիա, 12) — Վիկտոր Տրոիցկի (Սերբիա, 8) զույգի հաղթողի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում