Արցախին փոխանցվելիք հասույթով ցուցահանդեսից քիչ թվով աշխատանքներ են գնվել

Արցախին փոխանցվելիք հասույթով ցուցահանդեսից քիչ թվով աշխատանքներ են գնվել

Հայաստանի նկարիչների միությունում գործող բարեգործական ցուցահանդես-վաճառքից գնվել են քիչ թվով աշխատանքներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը` շեշտելով, որ ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Արցախին:

«Արդեն որոշակի գումար հավաքվել է: 80 աշխատանք էր ներկայացված մեր միության պահոցներից: Վաճառվել է մոտ 8-9 աշխատանք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Կարեն Աղամյանը` հորդորելով մասնակցել և նկարներ գնել:

Հայաստանի նկարիչների միության ֆոնդերից 80 լավագույն նմուշներ ապրիլի 12-ից հանվել են ցուցահանդես-վաճառքի, որից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի Արցախի օգնությանը: Ներկայացված են 1960-80-ական թվականների լավագույն ստեղծագործությունները:

Կարեն Աղամյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ կան կտավներ, որոնք տասնյակ հազարավոր դոլար կարող էին արժենալ, բայց ներկայացված են մինչև 2000 դոլար արժողությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում