Գոդինը բաց կթողնի «Բավարիայի» դեմ հանդիպումը

Գոդինը բաց կթողնի «Բավարիայի» դեմ հանդիպումը

«Ատլետիկոյի» պաշտպան Դիեգո Գոդինը չի կարողանա օգնել թիմին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ առաջին խաղում։

Ուրուգվայցուն ախտորոշել են աջ ազդրի երկգլխանի մկանի 1-2-րդ աստիճանի վնասվածք։ Նման վնասվածքների ապաքինման համար սովորաբար 10-15 օր է անհրաժեշտ։ Այսպիսով, Գոդինը բաց կթողնի Պրիմերայի 35-րդ տուրի՝ «Մալագայի» հետ հանդիպումը և Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղը։

«Ատլետիկոյի» բժիշկների նպատակը Գոդինին մինչև ՉԼ կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը առողջացնելն է, այնպես որ հավանական է, որ նա բաց կթողնի նաև Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի հանդիպումն ընդդեմ «Ռայո Վալյեկանոյի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում