«Իրանի դեմ հարվածները չեն ազդի Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությանը»․ Պեսկով

«Իրանի դեմ հարվածները չեն ազդի Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությանը»․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածները չեն ազդի Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկկողմ երկխոսության վրա, քանի որ դրանք անկախ գործընթացներ են։

«Մենք ունենք մեր գործընկերային հարաբերությունները, ռազմավարական գործընկերությունը Իրանի հետ, բայց մենք նաև աշխատում ենք Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ։ Երկուսն էլ մեզ համար շատ կարևոր ոլորտներ են»։

Կրեմլի ներկայացուցիչը ընդգծել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը կախված է նաև «շատ այլ ոլորտներում կարգավորման հասնելու հնարավորությունից»։ «Հետևաբար, մեկը, հավանաբար, չի խանգարի մյուսին», – եզրափակել է Պեսկովը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում