«Ալաշկերտը» վերջին րոպեներին փրկվեց պարտությունից
23/04/2016 18:51
Նմանատիպ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Ալաշկերտը» հյուրընկալվել էր «Գանձասար Կապանին»:
Դաշտի տերերը Հայկ Իշխանյանի ու Տիգրան Բարսեղյանի գոլերի շնորհիվ 2:0 հաշվով հաղթում էին մինչև 92-րդ րոպեն, իսկ մրցավարի ավելացրած ժամանակում հյուրերից մեկական գոլ խփեցին Հեբեր Արաուխոն և Ռաֆայել Ղազարյանը:
Այս հանդիպումից հետո «Ալաշկերտը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ ակտիվում ունենալով 46 միավոր, իսկ «Գանձասար Կապանն» ունի 34 միավոր և զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը:
Բարձրագույն խումբ, 23-րդ տուր
«Գանձասար Կապան» – «Ալաշկերտ»՝ 2:0
Գոլերը՝ Իշխանյան28′, Բարսեղյան 53′