Թեհրանահայությունն իր բողոքի ձայնն է միախառնել ողջ աշխարհով մեկ սփռված հայության ձայնին
Նմանատիպ
Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում և շջապատում ապրիլ 24-ին կազմակերպվել էր բազմահազարանոց համահավաք, ուր թեհրանահայությունը եկել էր իր բողոքի ձայնը միախառնելու Հայաստանի և Արցախի հանրապետությունների, Ջավախքի ու արևմտահայության և ողջ աշխարհով մեկ սփռված հայության ձայնին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթից։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում, ուր տեղադրված է Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը, ապրիլի 23-ի երեկոյան, ի մի էին եկել դեսպաններ, պաշտոնական անձինք, կառույցների ներկայացուցիչներ և հոծ թվով թեհրանահայեր՝ մասնակցելու զոհերի հիշատակին կազմակերպված ծաղկեմատույցին:
Ծրագիրն սկսվեց եկեղեցական արարողությամբ, որից հետո հերթաբար հուշարձանին մոտեցան պաշտոնական և համայնքային ներկայացուցիչներն ու գլուխ խոնարհեցին մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակի առջև՝ սրտներում պահելով ցասում ու պահանջ: Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանն ու դեսպանատան ողջ անձնակազմը, Ռուսաստանի Դաշնության դեսպան Լևոն Ջաղարյանը, Թեմի առաջնորդը և հոգևոր դասը, միությունների և մամուլի ներկայացուցիչներ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում