Բեյլ. Հաճելի է վերադառնալ Անգլիա

Բեյլ. Հաճելի է վերադառնալ Անգլիա

«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ արտագնա հանդիպումից ունեցած սպասելիքներից: Բեյլը «Սիթիի» դեմ խաղալու փորձ ունի «Սաութհեմփթոնում» և «Տոտենհեմում» հանդես գալու շրջանից:

-Միշտ հաճելի է վերադառնալ Անգլիա: Հեշտ հանդիպում չի լինելու, քանի որ սա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչն է: Հույս ունենք՝ լավ հանդիպում կանցկացնենք և Մադրիդ կվերադառնանք արժանի արդյունքով: «Մանչեսթեր Սիթին» հիանալի մարզադաշտ ունի՝ լայն խաղադաշտով և հոյակապ խոտածածկով: Այստեղ հաճելի է խաղալ: Ես այստեղ քիչ հանդիպումներ չեմ անցկացրել:

Միշտ էլ կարևոր է արտագնա խաղում գոլ խփել, և ավելի լավ է բաց չթողնել: «Սանտյագո Բեռնաբեուում», հավանաբար, ավելի շատ հնարավորություններ կունենանք, այնտեղ միշտ հաջող ենք խաղում: Հոգեբանական տեսանկյունից լավ է, որ պատասխան խաղն ենք մեր հարկ տակ անցկացնելու: Եթե առաջին խաղում գոլ բաց չթողնենք, պատասխան խաղում ավելի վստահ հանդես կգանք:

Մեզ համար դաս է եղել «Վոլֆսբուրգի» հետ արտագնա հանդիպումը, իսկ «Սիթիի» դեմ խաղին պատրաստվել ենք վստահությամբ և հաղթելու ցանկությամբ: Առաջին խաղերը բարդ և անզիջում են լինում, բայց մենք կխաղանք 100% նվիրվածությամբ,-Բեյլի խոսքը մեջբերել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում