«ՊՍԺ»-ի ֆուտբոլիստները չեմպիոնությունը տոնել են Լաս Վեգասում (լուսանկարներ)
26/04/2016 12:09
Նմանատիպ
«ՊՍԺ»-ն Ֆրանսիայի առաջնությունում հաղթեց մրցաշրջանի ավարտից մոտ երկու ամիս առաջ։
Ֆրանսիական գրանդի չորս ֆուտբոլիստներ՝ Մարկո Վերատին, Զլատան Իբրահիմովիչը, Խավյեր Պաստորեն և Սալվատորե Սիրիգուն, չեմպիոնությունը նշել են Լաս Վեգասում՝ լողազգեստով աղջիկներով շրջապատված։
Փարիզցիների գլխավոր մարզիչ Լորան Բլանը ֆուտբոլիստներին հանգստյան օրեր է տվել, ինչը նրանք օգտագործել են «Encore Beach Club»-ում զվարճանալու համար։
«Daily Mail»-ը գրում է, որ Իբրահիմովիչը, ով 38 գոլ է խփել այս մրցաշրջանում, ակնհայտորեն եղել է հրավիրված աղջիկների ուշադրության կենտրոնում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում