Արեգ Հովհաննիսյան. Խուրշուդյանի մոտ հայտնաբերված մելդրոնատի քանակը բավարար չէ որակազրկման համար

Արեգ Հովհաննիսյան. Խուրշուդյանի մոտ հայտնաբերված մելդրոնատի քանակը բավարար չէ որակազրկման համար

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի մոտ հայտնաբերված մելդրոնատի չափաբաժինը բավարար չէ որակազրկման համար: Այս մասին վստահեցնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

«Հակադոպինգային համաշխարհային գործակալությունը (WADA) ունի խթանիչների հստակ սահմանված չափաբաժին, որը մարզիկի օրգանիզմում գերազանցելու դեպքում վերջինս որակազրկվում է: Հռիփսիմե Խուրշուդյանի մոտ հայտնաբերված մելդրոնատի քանակը բավարար չէ նրան որակազրկելու համար»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հրապարակած ցուցակում բացի Հռիփսիմե Խուրշուդյանից ընդգրկվել են նաև ռուս Լեյսան Մախիյանովան և լեհ Կժիշտոֆ Շրամյակը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում