«Ատլետիկո»-«Բավարիա» | պատմություն և փաստեր

«Ատլետիկո»-«Բավարիա» | պատմություն և փաստեր

Վերջին տարիներին «Ատլետիկոն» և «Բավարիան» պարբերաբար հայտնվում են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում, սակայն շատերի հիշողության մեջ մնացել է միայն թիմերի՝ 1974 թվականի հանդիպումը: «Ատլետիկո»-«Բավարիա» կիսաեզրափակիչ առաջին խաղից առաջ ներկայացնում ենք դիմակայության վերաբերյալ առավել ուշագրավ փաստերը:

  • Դիեգո Սիմեոնեի ղեկավարությամբ «Ատլետիկոն» 3 մրցաշրջանի ընթացքում արդեն երկրորդ անգամ ընդգրկվել է Եվրոպայի ուժեղագույն թիմերի քառյակում, իսկ «Բավարիան» 5-րդ անգամ անընդմեջ կիսաեզրափակչում է: 
  • 1974թ. «Բավարիան» նվաճել է Եվրոպական չեմպիոնների 5 գավաթներից առաջինը՝ վճռորոշ խաղի վերախաղարկման ժամանակ հաղթելով «Ատլետիկոյին»: Այդ խաղից առաջ ու հետո եզրափակչի այլ վերախաղարկում չի եղել:

Պատմական եզրափակիչ

1973-74թթ. մրցաշրջանում այս թիմերը դուրս եկան Չեմպիոնների գավաթի եզրափակիչ: Մադրիդցիները Բրյուսելի «Էյզել» մարզադաշտում շատ մոտ էին հաղթանակին. Լուիս Արագոնեսը 114-րդ րոպեին բացեց հաշիվը, բայց 6 րոպե անց պատասխան գոլը խփեց Հանս-Գեորգ Շվերցենբեկը: Երկու օր անց՝ վերախաղարկման ժամանակ, «Բավարիան» 4 անպատասխան գնդակ ուղարկեց. դուբլեր ձևակերպեցին Ուլի Հյոնեսը (28′, 82′) և Գերդ Մյուլլերը (56′, 69′):

«Ատլետիկո»

Մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում «Ատլետիկոյի» վիճակագրությունն այսպիսին է՝ Հ2 Պ2:

2013-14թթ. – հաղթանակ «Չելսիի» դեմ՝ 3:1 (0:0 տ, 3:1 ա) 
1973-74թթ. – հաղթանակ «Սելտիկի» դեմ՝ 2:0 (0:0 ա, 2:0 տ)
1969-70թթ. – պարտություն «Այաքսից»՝ 1:3 (1:0 տ, 0:3 ա) հաշվով
1959-60թթ. – պարտություն «Ռեալից»՝ վերախաղարկումից հետո՝ 1:2 

  • Ուշագրավ է, որ մադրիդյան թիմը մրցաշարի կիսաեզրափակիչներում սեփական հարկի տակ պարտություն չի գրանցել՝ Հաղթանակ՝ 3 Ոչ-ոքի՝ 1: 
  • Բունդեսլիգան ներկայացնող թիմերի հետ «Ատլետիկոն» տնային վերջին 5 խաղերում 4 հաղթանակ է տարել և մեկ անգամ ոչ-ոքի գրանցել: Գերմանացիներին իսպանացիները տանը վերջին անգամ մրցաշարի խմբային փուլում են պարտվել՝ 1996-97թթ. մրցաշրջանում նվազագույն հաշվով զիջելով «Բորուսսիային»:
  • «Ատլետիկոն» Գերմանիան ներկայացնող ակումբների հետ վերջին 7 հանդիպումներից միայն մեկում է պարտվել: Գերմանացիների դեմ խաղերում «Ատլետիկոյի» ընդհանուր վիճակագրությունն այսպիսին է՝ Խ34 Հ16 Ո6 Պ12:
  • Վերջին անգամ «Վիսենտե Կալդերոնը» գերմանական թիմի անցյալ մրցաշրջանում է հյուրընկալել: «Բայերը» ՉԼ-ի 1/8 եզրափակչի պատասխան խաղում 0:1 հաշվով զիջեց «Ատլետիկոյին», ապա հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով զրկվեց պայքարը շարունակելու հնարավորությունից:
  • «Ատլետիկոն» 5-րդ անգամ է եվրագավաթի կիսաեզրափակչում հանդիպելու գերմանական թիմի հետ: Նախորդ 4 խաղերում մադրիդցիները 3 հաղթանակ և 1 պարտություն են գրանցել: Բունդեսլիգան ներկայացնող թիմերի հետ երկխաղյա հակամարտության վիճակագրությունն այսպիսին է՝ Հ10 Պ4: Վերջին 6 հանդիպումներում հաղթանակը մադրիդցիներինն է եղել: 
  • Ընթացիկ ՉԼ-ում Սիմեոնեի թիմը սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է «Բենֆիկային», բայց դա մեկն է մադրիցիների՝ եվրագավաթի տնային 29 հանդիպումներում ունեցած երկու պարտություններից: Նրանք այդ հանդիպումներից 24-ում հաղթել են: Այս ընթացքում «Ատլետիկոն» առաջին տնային պարտությունը գրանցել է 2013 թվականի փետրվարին՝ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչում «Ռուբինին» հանդիպելիս:

«Բավարիա»

  • «Բավարիան» վերջին երկու մրցաշրջաններում Իսպանիայում տեղի ունեցած երկու կիսաեզրափակիչ խաղերում էլ պարտվել է: 2013-14թթ. մյունխենցիները արտագնա խաղում 0:1 հաշվով պարտվեցին «Ռեալին» (ընդհանուր՝ 0:5), իսկ անցյալ մրցաշրջանում 0:3 հաշվով զիջեցին «Բարսելոնային» (ընդհանուր՝ 3:5): 
  • Իսպանիայում անցկացրած վերջին 12 խաղում «Բավարիան» 8 անգամ պարտվել է ու 2 անգամ հաղթել: Մյունխենցիների՝ իսպանական թիմերի դեմ խաղերի ընդհանուր վիճակագրությունը՝ Խ49 Հ23 Ո12 Պ14 (արտագնա խաղեր՝ Հ6 Ո5 Պ12): 
  • Արտագնա վերջին հանդիպումները «Բավարիան» ավարտել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով. 1/8 եզրափակչում «Յուվենտուսի» հետ և 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Բենֆիկայի» հետ:
  • Պեպ Գվարդիոլային սաները մրցակցի դաշտում անցկացրած ՉԼ-ի վերջին 9 խաղերից միայն 1-ում են հաղթել, 4-ում՝ պարտվել: 
  • «Բավարիան» եզրափակիչ փուլի արտագնա վերջին 7 խաղերից որևէ մեկում հաղթանակ չի տոնել (Ո4 Պ3): Անհաջողությունների շղթան սկիզբ առավ 2013-14թթ. ՉԼ-ի 1/8 եզրափակչում «Արսենալի» դեմ Լոնդոնում տեղի ունեցած խաղից (2:0):

«Բավարիայի» վիճակագրությունը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում՝ Հ10 Պ7.

2014-15թթ. – պարտություն «Բարսելոնայից»՝ 3:5 (0:3 ա, 3:2 տ) 
2013-14թթ. – պարտություն «Ռեալից»՝ 0:5 (0:1 ա, 0:4 տ)
2012-13թթ. – հաղթանակ «Բարսելոնայի» դեմ՝ 7:0 (4:0 տ, 3:0 ա) 
2011-12թթ. – հաղթանակ «Ռեալի» դեմ 11-մետրանոցներով՝ 3:1 (ընդհ. 3:3, 2:1 տ, 1:2 ա) 
2009-10թթ. – հաղթանակ «Լիոնի» դեմ՝ 4:0 (1:0 տ, 3:0 ա) 
2000-01թթ. – հաղթանակ «Ռեալի» դեմ՝ 3:1 (1:0 ա, 2:1 տ) 
1999-00թթ. – պարտություն «Ռեալից»՝ 2:3 (0:2 ա, 2:1 տ) 
1998-99թթ. – հաղթանակ Կիևի «Դինամոյի» դեմ՝ 4:3 (3:3 ա, 1:0 տ) 
1994-95թթ. – պարտություն «Այաքսից»՝ 2:5 (0:0 տ, 2:5 ա) 
1990-91թթ. – պարտություն «Ցրվենա Զվեզդայից»՝ 3:4 (1:2 տ, 2:2 ա) 
1989-90թթ. – պարտություն «Միլանից»՝ արտագնա գոլի կանոնով (ընդհ. 2:2, 0:1 ա, 2:1 տ) 
1986-87թթ. – հաղթանակ «Ռեալի» դեմ՝ 4:2 (4:1 տ, 0:1 ա) 
1981-82թթ. – հաղթանակ սոֆիական ԲԿՄԱ-ի դեմ՝ 7:4 (3:4 ա, 4:0 տ) 
1980-81թթ. – պարտություն «Լիվերպուլից»՝ արտագնա գոլի կանոնով (ընդհ. 1:1, 0:0 ա, 1:1 տ) 
1975-76թթ. – հաղթանակ «Ռեալի» դեմ՝ 3:1 (1:1 ա, 2:0 տ) 
1974-75թթ. – հաղթանակ «Սան-Էտյենի» դեմ՝ 2:0 (0:0 ա, 2:0 տ) 
1973-74թթ. – հաղթանակ «Ույպշետի» դեմ՝ 4:1 (1:1 ա, 3:0 տ) 

  • «Բավարիան» իսպանական թիմերի հետ եվրագավաթի կիսաեզրափակիչ փուլերում նախկինում 10 անգամ է հանդիպել: 7 անգամ նրանք անցել են հաջորդ փուլ: Իսպանիան ներկայացնող թիմերի հետ երկխաղյա դիմակայությունների վիճակագրությունն այսպիսին է՝ Հ9 Պ8:

Կապը թիմերի միջև

  • Սիմեոնեն ու Գվարդիոլան հանդիպել են խաղային կարիերայի ընթացքում: Նրանք 10 հանդիպում են ունեցել այն ընթացքում, երբ Սիմեոնեն «Ատլետիկոյի» և «Սևիլյայի» կազմերում էր, իսկ Գվարդիոլան՝ «Բարսելոնայի»: Սիմեոնեի հաշվին 3 հաղթանակ կա, իսկ Գվարդիոլայի անվան դիմաց՝ 4: Արգենտինացին մասնակցել է «Ատլետիկոյի» համար հաղթական՝ Իսպանիայի 1996-ի գավաթի խաղարկությանը, երբ կատալոնացիներն ավելացված ժամանակում պարտվեցին 0:1 հաշվով:

  • 1999-ի նոյեմբերի 17-ին Արգենտինայի հավաքականը Սիմեոնեի հետ ընկերական խաղում 2:0 հաշվով հաղթել է Իսպանիային, որի կազմում եղել է Գվարդիոլան: 
  • Մարզչի կարգավիճակում նրանք ընդամենը մեկ անգամ են հանդիպել. 2013 թվականի մայիսի 12-ին Գվարդիոլայի «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության շրջանակներում 2:1 հաշվով հաղթեց «Ատլետիկոյին»:
  • Գվարդիոլան «Բարսելոնայի» ֆուտբոլիստի կարգավիճակում «Ատլետիկոյի» դեմ 22 հանդիպում է անցկացրել, 1 գնդակ խփել (Հ13 Ո5 Պ4): Արդեն մարզչի կարգավիճակում՝ կատալոնական թիմը գլխավորելիս, Պեպը մադրիդյան թիմի հետ հանդիպել է 10 անգամ (Հ8 Պ2):
  • Ֆերնանդո Տորրեսը դարձել է Եվրո-2008-ի եզրափակիչ խաղի միակ գոլի հեղինակը: Գերմանացիների կազմում դաշտ էր դուրս եկել Ֆիլիպ Լամը, իսկ իսպանացիների կազմում փոխարինման էր դուրս եկել Ալոնսոն: 
  • Ռոբենը գոլի հեղինակ է դարձել Մունդիալ 2010-ում, երբ հոլանդացիները 3:2 հաշվով առաջ անցան Գոդինի Ուրուգվայից: Երրորդ տեղի համար խաղում Գոդինն ու թիմակիցները նույն հաշվով զիջեցին գերմանացիներին, որոնց շարքում աչքի ընկավ Թոմաս Մյուլլերը: Մանուել Նոյերը և Հոլգեր Բադշտուբերը հետևում էին խաղին պահեստայինների շարքից:

Իսպանիայում են խաղացել՝ 

  • Չավի Մարտինես («Ատլետիկ», 2006-13)  Հ5 Պ8՝ «Ատլետիկոյի» դեմ
  • Տյագո Ալկանտարա («Բարսելոնա», 2008-13)  Հ2՝ «Ատլետիկոյի» դեմ
  • Խուան Բերնատ («Վալենսիա», 2012-14) Հ2 Պ2՝ «Ատլետիկոյի» դեմ
  • Խաբի Ալոնսո («Ռեալ Սոսյեդադ», 2001-04, «Ռեալ», 2009-14) Հ15 Ո5 Պ3՝ «Ատլետիկոյի» դեմ
  • Արյեն Ռոբեն («Ռեալ», 2007-09) Հ1՝ «Ատլետիկոյի» դեմ

Հավաքականների խաղընկերներ՝ Դուգլաս Կոստա և Ֆելիպե Լուիս (Բրազիլիա), Քինգսլի Կոման և Անտուան Գրիզման (Ֆրանսիա), Խուան Բերնատ, Չավի Մարտինես, Խաբի Ալոնսո, Տյագո Ալկանտարա և Խուանֆրան, Կոկե, Ֆերնանդո Տորրես (Իսպանիա):

Խաղացել են նույն ակումբում՝ Միգել Անխել Մոյա և Խուան Բերնատ («Վալենսիա», 2011-12թթ.):

 

Վիճակագրական տվյալները՝ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում