Զիդան. Հիասթափված եմ
27/04/2016 02:06

Նմանատիպ
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջին հանդիպման (0:0) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:
-Բարդ էր: Մենք լավ էինք պաշտպանվում, երկրորդ խաղակեսում վերահսկում էինք գնդակի տեղաշարժը և գոլ խփելու հնարավորություններ ունեինք: Հիասթափված եմ, քանի որ երկրորդ կեսի խաղով արժանի էինք հաղթանակի, սակայն բաց թողեցինք մեր հնարավորությունները:
Գոլազուրկ ոչ-ոքին չի կարող որևէ բան երաշխավորել: Եզրափակիչ դուրս գալու հնարավորություններն առաջվա պես 50-50 են: Այժմ պետք է մտածենք հարազատ հարկի տակ մեր աշխատանքը լավ կատարելու մասին,-Զիդանի խոսքը մեջբերված է «AS»-ից:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 4-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում