«Ժողովուրդ». ՏՏ հայ բարձրակարգ մասնագետների մի խումբ զբաղված է անօդաչու թռչող սարքերի վնասազերծման համակարգերի ստեղծմամբ

«Ժողովուրդ». ՏՏ հայ բարձրակարգ մասնագետների մի խումբ զբաղված է անօդաչու թռչող սարքերի վնասազերծման համակարգերի ստեղծմամբ

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների հայ բարձրակարգ մասնագետների մի խումբ արդեն զգալի ժամանակ է՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ զբաղված է անօդաչու թռչող սարքերի վնասազերծման համակարգերի ստեղծմամբ։ Ըստ լուրերի՝ աշխատանքները մեծ թափով առաջ են ընթանում, և ՏՏ ոլորտի մասնագետները համոզված են, որ կարճ ժամանակում իրենց կհաջողվի համապատասխան սարքերը ստեղծել և տեղական ձեռնարկությունների բազայի հիման վրա հնարավոր կլինի սկսել դրանց արտադրությունը և մատակարարումը Հայաստանի զինված ուժերին։ Ի դեպ, ոլորտի պատասխանատուները և ՏՏ մասնագետները այս նախաձեռնությամբ ոգևորված պլանավորում են գիտահետազոտական ինստիտուտ հիմնել, որը բացառապես կզբաղվի պաշտպանության համար անհրաժեշտ տեխնոլոգիաների մշակմամբ։ Նման կառույցը կարող է լավ խթան դառնալ երիտասարդ տաղանդավոր գիտնականների բացահայտման և նրանց պոտենցիալն օգտագործելու համար»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում