Նավասը «Ռեալի» պատմության ռեկորդ է սահմանել

Նավասը «Ռեալի» պատմության ռեկորդ է սահմանել

Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակիչ խաղում Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Սիթիի» հետ (0:0):

«Արքայական ակումբի» դարպասապահ Կեյլոր Նավասի համար սա հերթական հանդիպումն էր առանց բաց թողած գնդակների։ Կոստառիկացի դարպասապահը ՉԼ ընթացիկ մրցաշրջանում 8 խաղում գոլ բաց չի թողել։ Այդ ցուցանիշով նա լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում