Տյագո Սիլվան ցանկանում է խաղալ «Բարսելոնայում»

Տյագո Սիլվան ցանկանում է խաղալ «Բարսելոնայում»

«ՊՍԺ»-ի պաշտպան Տյագո Սիլվան շատ է ցանկանում կարիերան շարունակել «Բարսելոնայում», գրում է «El Mundo Deportivo»-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ այդ մասին հաղորդել են ֆուտբոլիստի մերձավոր շրջապատից։

Ավելի վաղ «Բարսելոնան» մի քանի անգամ փորձել է ձեռք բերել Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստին, քանի որ կարծում են, որ Սիլվան գերազանց համապատասխանում է ակումբի խաղային փիլիսոփայությանը։ 

Հաղորդվում է, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատրաստվում է թիմի պաշտպանությունում իսկական հեղափոխություն մտցնել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում