Տորրես. Ես «Ատլետիկոյի» դե՞մքն եմ. ոչ մի նման բան

Տորրես. Ես «Ատլետիկոյի» դե՞մքն եմ. ոչ մի նման բան

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը համաձայն չէ, որ դարձել է հարազատ ակումբի խորհրդանիշը։ Տորրեսն ասել է դա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ առաջին հանդիպման նախաշեմին, որը տեղի կունենա այսօր մադրիդյան ակումբի դաշտում։

-«Ատլետիկոյի» դե՞մքը։ Ոչ մի նման բան։ Նշանակություն ունեն միայն ակումբի գույներն ու արժեքը։ Մենք միայն փորձում ենք համապատասխանել դրանց։ Երբ մենք համախմբված ենք, ամեն ինչ լավ է ստացվում։ Մենք մտադիր ենք հաղթել և անել դա մեզ համար ամենաճիշտ եղանակով,-Տորրեսի խոսքն է մեջբերում «Marca»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում