Էվրա. Մրցաշրջանի ավարտին կքննարկենք ապագայիս հարցը
27/04/2016 13:41

Նմանատիպ
«Յուվենտուսի» պաշտպան Պատրիս Էվրան ասել է, որ առայժմ որոշում չի կայացրել թուրինյան ակումբում իր ապագայի վերաբերյալ։ Էվրայի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
-Առաջվա նման չեմ որոշակիացրել ապագայիս հարցը։ Երկու յուրահատուկ տարի եմ անցկացրել «Յուվենտուսում», և մրցաշրջանի ավարտին մենք կքննարկենք հետագա համագործակցության հնարավորությունները։ Դրանից հետո կպատասխանեմ ապագայիս հետ կապված հարցերին։ Ես պետք է անկեղծ լինեմ ինքս ինձ և ակումբի հետ, ոչ մի խնդր չկա, և այդ որոշումը պետք է ինքս կայացնեմ,-Էվրայի խոսքն է մեջբերում «La Gazzetta dello Sport» պարբերականը։
Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 24 հանդիպման, հեղինակել 1 գոլ և 3 գոլային փոխանցում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում