«ՊՍԺ»-ի շահույթն ավելի մեծ է, քան ֆրանսիական բոլոր ակումբներինը միասին

«ՊՍԺ»-ի շահույթն ավելի մեծ է, քան ֆրանսիական բոլոր ակումբներինը միասին

Հայտնի են դարձել ֆրանսիական «ՊՍԺ»-ի` 2015 թվականի ֆինանսական հաշվետվության մանրամասները։

Փարիզյան ակումբի շահույթն անցած տարում կազմել է 484 միլիոն եվրո։ Այդ գումարը մոտ չորս անգամ ավելին է, քան այդ ցուցանիշով ֆրանսիական երկրարդ ակումբի՝ «Մոնակոյի» շահույթը (117,4 մլն)։

Բացի այդ, «ՊՍԺ»-ի շահույթները գերազանցում են Լիգա 1-ի14 ակումբների շահույթը միասին վերցրած։

«Պարի Սեն Ժերմենի» շահույթի մեծ մասը՝ 205 միլիոն եվրո, գրանցված է որպես «այլ ապրանքներ»։ Հավանաբար, խոսքը Քաթարի տուրիզմի նախարարության հետ կնքված 200 միլիոն եվրո արժողությամբ հովանավորչական պայմանագրի մասին է։ Մայրաքաղաքային ակումբի վճարունակությունը կազմել է 254,9 մլն եվրո՝ 2,5 անգամ ավելին, քան «Մարսելինը»։

Ֆրանսիայի առաջնության բոլոր թիմերի շահույթը միասին կազմել է 1,4 միլիարդ եվրո, իսկ 19 թիմերի շահույթն առանց «ՊՍԺ»-ի՝ 941 միլիոն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում