«Օլիմպիական Ռեզերվներ» ակումբը՝ Կալիֆորնիայի փոխչեմպիոն

«Օլիմպիական Ռեզերվներ» ակումբը՝ Կալիֆորնիայի փոխչեմպիոն

Հայաստանի Ջրագնդակի Ֆեդերացիայի «Օլիմպիական Ռեզերվներ» ակումբի մինչև 16 տարեկան սաները հաջող ելույթներ ունեցան ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի գավաթի խաղարկությանը: 

4 փուլերի 12 հանդիպումներում տանելով 10 հաղթանակ, 1 անգամ խաղալով ոչ-ոքի և կրելով 1 պարտություն՝ մեր մարզիկները հնարավորություն ստացան մասնակցելու գավաթի խաղարկության եզրափակչին, որը տեղի ունեցավ Ֆրեզնո քաղաքում Ապրիլի 22-24-ը։

«Օլիմպիական ՌԵզերվներն» առաջին հանդիպումն անցկացրեց «Սան Դիեգո Շորս» ակումբի հետ և հաղթեց 7-6 հաշվով։ Երկրորդ հանդիպումը «ՍՍ Յունայթեդ» ակումբի հետ ավարտվեց մեր թիմի հաղթանակով 13-12։ Երրորդ հանդիպումը մեր մարզիկները անցկացրին «Օրանջ Քաունթիի Փրայդ» ակումբի հետ և լարված խաղում հաղթանակ տարան 10-7 հաշվով՝ ապահովելով իրենց տեղը կիսաեզրափակչում։

Սան Ֆրանցիսկոյի 680 ակումբի հետ կիսաեզրափակիչ հանդիպումը անցավ շատ լարված պայքարում, և շնորհիվ մեր դարպասապահ Հակոբ Արծվելյանի անձնուրաց խաղի՝ մեր տղաներին հաջողվեց հաղթել 8-7 հաշվով և իրենց տեղն ապահովել Կալիֆորնիայի գավաթի խաղարկության եզրափակչում։

Հարկ է նշել, որ վերջին անգամ մեր ակումբի 18 տարեկանների թիմը Կալիֆորնիայի գավաթի խաղարկության եզրափակչին մասնակցել է 2013 թ և նվաճել Կալիֆորնիայի գավաթը։

Եզրափակչում ORWP ակումբը պարտվեց ՍՈՔԱԼ ակումբին, որը նաև ԱՄՆ ներկայիս չեմպիոնն է, և գրավեց պատվավոր երկրորդ տեղը Կալիֆորնիա նահանգում։
Մրցումներից հետո մեր թիմն այցելեց Ֆրեզնոյի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց այդ սարսափելի ոճրագործությանը զոհ գնացած մեր ազգի միլիոնավոր զավակներին։ 

«Օլիմպիական Ռեզերվներ» ակումբ՝

Մարզիկներ՝ Հակոբ Արծվելյան, Լեւոն Ղուկասյան, Էրիկ Ապերյան, Ալեն Շվեդով, Դավիթ Աշխարյան, Մարկո Վուկետիկ, Դավիթ Առաքելյան, Հարութ Աշխարյան, Արտաշ Երկարյան, Արամ Նորդանյան, Ռոբերտ Հակոբյան։

Մարզիչներ՝ Վահագն Առաքելյան, Հակոբ Կապլանյան։

Աղբյուր՝ ՀՋՖ-ի մամուլի ծառայություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում