«Լիվերպուլի» պաշտպանը չի բողոքարկի դոպինգ-թեստի արդյունքները

«Լիվերպուլի» պաշտպանը չի բողոքարկի դոպինգ-թեստի արդյունքները

«Լիվերպուլի» պաշտպան Մամադու Սախոն, ում օրգանիզմում արգելված նյութեր էին հայտնաբերվել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպումից հետո, հրաժարվել է երկրորդ նմուշը հանձնելուց և չի բողոքարկի դոպինգ-ստուգման արդյունքը։

Ոչ պաշտոնական տվյալներով, Մամադուն ճարպայրիչներ է օգտագործել։ Նա թիմի հետ չի մեկնի Իսպանիա, ուր տեղի է ունենալու Եվրոպա լիգայի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը «Վիլյառեալի» հետ։

Մի քանի տարի առաջ «Լիվերպուլի» մեկ այլ պաշտպան՝ Կոլո Տուրեն, ով այդ ժամանակ հանդես էր գալիս «Մանչեսթեր Սիթիում», վեց ամսով որակազրկվել էր դոպինգ օգտագործելու համար։ Եթե Սախոյի հանդեպ նույն պատժամիջոցը կիրառվի, նա բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում