Հնարավոր է՝ Խեսեն չմասնակցի «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղին

Հնարավոր է՝ Խեսեն չմասնակցի «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղին

«Ռեալի» հարձակվող Խեսե Ռոդրիգեսը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպումը:

«Sport.es»-ը հաղորդում է, որ Խեսեն ծնկի վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ արտագնա խաղում (0:0): Ըստ պարբերականի, ֆուտբոլիստի մասնակցությունն առաջիկա խաղին մեծ հարցականի տակ է:

«Ռեալի» կազմում վնասվածք ունի ևս երկու հարձակվող. Կրիշտիանու Ռոնալդուն դեռ լիովին չի ապաքինվել Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի՝ «Վիլյառեալի» հետ խաղում ստացած ազդրի վնասվածքից, ինչի պատճառով չմասնակցեց «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին, իսկ Կարիմ Բենզեման փոխարինվեց «Սիթիի» հետ խաղի առաջին կեսից հետո:

Այսպիսով, ապրիլի 30-ին կայանալիք արտագնա խաղին, հնարավոր է, Զինեդին Զիդանը չկարողանա հայտավորել նշված հարձակվողներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում