Նոյերը կարծում է՝ Անչելոտին չի փոխի «Բավարիայի» խաղը

Նոյերը կարծում է՝ Անչելոտին չի փոխի «Բավարիայի» խաղը

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը չի կարծում, որ թիմի խաղը մեծ փոփոխությունների կենթարկվի Կարլո Անչելոտիի գլխավորությամբ, ով հաջորդ մրցաշրջանում ստանձնելու է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։ Իտալացի մասնագետը կփոխարինի Խոսեպ Գվարդիոլային, ով, իր հերթին, կգլխավորի «Մանչեսթեր Սիթին»։

-Անչելոտին ևս սիրում է դաշտում մրցակցի նկատմամբ գերիշխող դիրք ունենալ։ Դա հատկապես կարևոր կդառնա, երբ նա գլխավորի «Բավարիան»։ Կարծում եմ՝ մենք մեծ հաշվով շեշտը կդնենք գնդակի վերահսկման վրա։ Անչելոտին դա արել է իր աշխատած նախորդ ակումբներում, այդ պատճառով էլ կարծում եմ, որ մեր խաղում ոչինչ չի փոխվի,-ասել է Նոյերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում