Արփինե Հովհաննիսյանը` Միհրան Պողոսյանի հրաժարականի պատճառի և նրա աշխատանքի մասին

Արփինե Հովհաննիսյանը` Միհրան Պողոսյանի հրաժարականի պատճառի և նրա աշխատանքի մասին

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը ներկայացրել է իր հրաժարականի պատճառը, և, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի կարծիքով, պետք է հնարավորություն ընձեռել, որպեսզի պետական իրավասու մարմինները իրենց պարտականությունները կատարեն: Քննությունն ընթացքի մեջ է: Նախարարն այս մասին լրատվամիջոցների հետ խոսեց Կառավարության նիստից հետո:

Հարցին՝ արդարադատության նախարարի համար ընդունելի՞ է Պողոսյանի ներկայացրած հիմքով հրաժարականը՝ նախարարն ասաց, որ յուրաքանչյուր մարդ իրավասու է իր հրաժարականը պատճառաբանել այնպես, ինչպես ինքն է նպատակահարմար համարում: «Տվյալ դեպքում ես համարում եմ՝ դա իր կողմից պատճառաբանություն էր՝ հրաժարական ներկայացնելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը՝ ավելացնելով, որ ընդունում է ցանկացած մարդու հրաժարականի փաստարկը և դրան վերաբերվում է որպես փաստի: Միհրան Պողոսյանն իր հրաժարականի հ իմքում դրել է որոշակի պատճառաբանություններ, և արդեն քննություն է կատարվում լրատվամիջոցների` խնդրին առնչվող հրապարակումների հետ կապված:

Հարցին՝ գոհ էր Միհրան Պողոսյանի աշխատանքից, Հովհաննիսյանն ասաց, որ ԴԱՀԿ պետի աշխատանքն ամբողջ աշխարհում շատ տհաճ գործառույթի հետ է առնչվում: «Պետական հարկադրանքի կիրառման պայմաններում, երբ արգելանք է դրվում մարդկանց ունեցվածքի վրա, հատկապես Հայաստանում, հաշվի առնելով մարդկան սոցիալական վիճակը, չի կարող ԴԱՀԿ աշխատանքը գոհունակություն առաջացնել: Ինչ վերաբերում է իմ կարծիքին, ապա ցանկացած աշխատանքում կարող են լինել թերություններ: Եվ այդ թերությունների հետ կապված ես իմ իրավասությունների շրջանակներում համապատասխան գործողությո ւններ իրականացրել եմ կոնկրետ երևույթներին առնչվող, երբ ստացել եմ դիմումներ ու բողոքներ: Ծառայությունը հիմնականում գործել է իր լիազորությունների շրջանակներում»,- ասաց նա:

Միաժամանակ, նախարարն ընդգծեց, որ իր ու Պողոսյանի հարաբերություններում որևէ լարվածություն չկա, դրանք եղել են նորմալ, գործընկերային:

Որպես հրաժարականի պատճառ Միհրան Պողոսյանը նշել էր, որ չի կարող հանդուրժել, երբ իր անունը հայտնվել է Ադրբեջանի նախագահի ընտանիքի անվան կողքին պանամական օֆշորոային սկանդալի շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում