Կլոպ. «Բորուսսիային» հաղթելն ավելի շատ շոկ էր, քան ուրախություն

Կլոպ. «Բորուսսիային» հաղթելն ավելի շատ շոկ էր, քան ուրախություն

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վերհիշել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի տնային խաղում իր նախկին թիմի՝ Դորտմունդի «Բորուսսիայի» նկատմամբ դրամատիկ հաղթանակը (4:3)։ Մասնագետը խոստովանել է, որ յուրահատուկ զգացողություններ է ունեցել։

-Անկեղծ ասած՝ ինչ-որ պահի ոչ-ոքին ինձ լիովին ձեռնտու էր, բայց հետո ես նայեցի ժամացույցին ու մտածեցի՝ «Արդեն 77-րդ րոպեն է։ Դեռ կարող ենք շտկել ամեն ինչ»։ Իհարկե, ես ոչ մի նման բան չէի սպասում. նման հրաշքների սովորաբար չեն սպասում։ Երբ ևս մեկ անգամ կարղացանք գոլ խփել, դա ոչ թե ուրախություն էր, այլ, ավելի հարմար բառով, շոկ։ Հանդիպման վերջնամասում ես այնքան երջանիկ դեմքեր տեսա։ Հասկացա, որ հենց նոր ինչ-որ յուրահատուկ բանի մասնիկն եմ դարձել։ Չես կարող կյանքումդ 500 նման երեկո ունենալ։ Եթե դուք հաջողակ եք, ապա կյանքի ընթացքում կկարողանաք նման տպավորություններով 10 օր հավաքել։

Այդ խաղի հաջորդ առավոտն ուրիշ էր, յուրահատուկ։ Որպես կանոն մենք արթնանում ենք ու մտածում՝ «Ինչ լա՜վ է»։ Այս անգամ ամեն ինչ այլ էր, և ես չէի հասկանում, թե ինչու է այդպես։ Միայն հետո հասկացա՝ ախր նրանք պարտվել են… Դորտմունդում ես յոթ հիանալի տարի եմ անցկացրել։ Ես գիտեմ՝ ինչպես են իրենց զգում «Բորուսսիայի» ներկայացուցիչները։ 

Գիտեմ՝ ինչ կանեին նրանք հյուրանոցում հաղթանակի դեպքում։ Գիտեմ նաև, թե ինչպիսին են, երբ արթնանում են ու հավաքվում նախաճաշելու։ Ես շատ լավ ծանոթ եմ նրանց բոլոր հույզերին,-ասել է Կլոպը ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում