«Նոնա-75». հայ շախմատիստների արդյունքները

«Նոնա-75». հայ շախմատիստների արդյունքները

Թբիլիսիում շարունակվող «Նոնա-75»  մրցաշարի 6-րդ տուրում առաջատարների թվում ընթացող Հովհաննես Գաբուզյանը և Մանուել Պետրոսյանը իրենց պարտիաները ավարտեցին ոչ-ոքի արդյունքով, իսկ Տիգրան Հարությունյանը պարտվել է:

Այժմ մրցաշարային աղյուսակը գլխավորում են Մերաբ Գագունաշվիլին և Եվգենի Ռոմանովը: Հովհաննես Գաբուզյանը և Մանուել Պետրոսյանը կիսում են 3-8-րդ հորիզոնականները, իսկ Արման Միքայելյանը, Տիգրան Հարությունյանը և Վահե Բաղդասարյանը վաստակել են 4-ական միավոր և կիսում են 9-16-րդ հորիզոնականները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում