Ալոնսո. Հավանաբար, «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները մտածում են՝ դուրս են եկել եզրափակիչ

Ալոնսո. Հավանաբար, «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները մտածում են՝ դուրս են եկել եզրափակիչ

«Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն համոզված է, որ իր թիմը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու մեծ հնարավորություններ ունի: Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում մյունխենյան թիմը նվազագույն հաշվով պարտվել է «Ատլետիկոյին», իսկ պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 3-ին:

-«Ատլետիկոյի» ֆուտբոլիստների մեծ մասը, հավանաբար, մտածում է, որ թիմն արդեն դուրս է եկել եզրափակիչ, բայց առջևում 90 րոպե կա: Առաջին խաղի արդյունքը մրցակցին առավելություն է տալիս, բայց մենք խաղալու ենք մեր մարզադաշտում, մեր երկրպագուների աջակցությամբ: Նրանք հավատալու են մեզ, իսկ մենք՝ եզրափակիչ դուրս գալուն,-Ալոնսոյի խոսքը մեջբերված է «Marca»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում