Վենգեր. Առաջին անգամ «Արսենալում» վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ չկան

Վենգեր. Առաջին անգամ «Արսենալում» վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ չկան

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի՝ «Նորվիչի» հետ հանդիպման կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ այժմ թիմի բոլոր ֆուտբոլիստներն առողջ են: Ջեք Ուիլշերը, Սանտի Կասորլան, Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենը լիովին ապաքինվել են և մարզվում են ընդհանուր խմբում:

-Բոլոր ֆուտբոլիստներն ընդհանուր խմբում են մարզվում: Սա մեզ համար նորություն է: Այս մրցաշրջանի ընթացքում առաջին անգամ վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ չկան: Օքսլեյդ-Չեմբեռլենը դեռ մեկ շաբաթ է՝ մարզվում է ընդհանուր խմբում, դրա համար «Նորվիչի» հետ խաղին նա, հավանաբար, չի մասնակցի, իսկ ահա Սանտին կարող է խաղալ: Դեռ վերջնական որոշում չեմ կայացրել, բայց նա պատրաստվում է խաղին,-Վենգերի խոսքը մեջբերել է «Արսենալի» մամուլի ծառայությունը:

Հավելենք, որ «Արսենալ»-«Նորվիչ» հանդիպումը կայանալու է ապրիլի 30-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում