Քարիի ապաքինումն արագ է ընթանում
28/04/2016 20:05

Նմանատիպ
«Գոլդեն Սթեյթի» առաջատար Սթիվեն Քարիի ապաքինումը նախատեսվածից արագ է ընթանում: «ESPN»-ը հաղորդում է, որ արդեն հաջորդ շաբաթ Քարին կսկսի մարզվել, ինչից հետո պարզ կդառնա՝ երբ բասկետբոլիստը կվերադառնա խաղահրապարակ:
Հիշեցնենք, որ Սթիվեն Քարին ծնկի վնասվածք է ստացել նախորդ կիրակի՝ «Հյուսթոնի» հետ խաղի երկրորդ քառորդում:
Ընթացիկ մրցաշրջանում Քարին մասնակցել է 79 խաղի, որոնցում միջինը վաստակել է 30 միավոր և կատարել է 5.4 կասեցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում