Տորրես. Պատրաստ ենք խաղալ յուրաքանչյուրի դեմ

Տորրես. Պատրաստ ենք խաղալ յուրաքանչյուրի դեմ

«Ատլետիկոյի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը խոսել է Չեմպիոնների լիգայում հաղթելու մեծ ցանկության մասին: Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում մադրիդյան թիմը նվազագույն հաշվով հաղթել է «Բավարիային», իսկ պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 3-ին:

-Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելն իմ կյանքի մեծագույն նպատակներից է: Այս, ինչպես նաև Լա Լիգայում հաղթանակը հեռու չէ: «Բավարիան» շարունակում է ֆավորիտ մնալ, բայց մենք պատրաստ ենք խաղալ յուրաքանչյուրի դեմ: Մեզ դուր են գալիս Չեմպիոնների լիգայի արտագնա հանդիպումները: Մեր պատմությունը գրելու հնարավորություն ունենք,-Տորրեսի խոսքը մեջբերված է «Marca»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում