Յուրի Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԼՂՀ օմբուդսմենի պաշտոնից

Յուրի Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԼՂՀ օմբուդսմենի պաշտոնից

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պաշտպանի աշխատակազմը տեղեկացրել է, որ Յուրի Հայրապետյանի կողմից այն պլանավորվել էր դեռեւս տարեսկզբին, սակայն հետաձգվել՝ 2015թ. տարեկան զեկույցը նախապատրաստելու եւ ներկայացնելու անհրաժեշտությունից ելնելով:

Պաշտպանը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար եւ հույս է հայտնել, որ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները կշարունակեն մնալ երկրում որպես բարձրագույն արժեքներ, իսկ դրանց հետեւելն ու պաշտպանությունը՝ պետության եւ հասարակության հիմնական պարտականություններից մեկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում