Կարեն Գրիգորյանը մրցաշարերի կմասնակցի Իսպանիայում և Մոնտենեգրոյում
29/04/2016 14:34

Նմանատիպ
Գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը և Կարեն Մովսիսյանը մայիսի 1-ին կմասնակցեն Իսպանիայում կայանալիք «Սիուտատ դե Մոնտոլես» արագ շախմատի մրցաշարին: Մրցաշարին մասնակցելու է 10 երկրի 106 շախմատիստ, այդ թվում՝ 9 գրոսմայստեր և 5 միջազգային վարպետ: Մասնակիցների նախնական ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Այս մրցաշարի ավարտից հետո Գրիգորյանը կուղևորվի Մոնտենեգրո, որտեղ կմասնակցի «Ցետինյե 2016» բաց մրցաշարին: Մասնակիցների նախնական ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում