Նորվեգացի փրկարարները հայտնաբերել են կործանված ուղղաթիռի 11 զոհերի մարմիններ

Նորվեգացի փրկարարները հայտնաբերել են կործանված ուղղաթիռի 11 զոհերի մարմիններ

Նորվեգացի փրկարարները հայտնաբերել են կործանված ուղղաթիռի 11 զոհերի մարմիններ, եւս երկու մարդու որոնումը շարունակվում է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 29-ին հայտնել Է NRK նորվեգական հեռուստաընկերությունը:

Ուղղաթիռը, որում, ըստ նախնական տվյալների, գտնում էին 11 նավթագործներ եւ անձնակազմի երկու անդամներ, որոնք Հյուսիսային ծովում «Ստատոյլ» ընկերության նավթահարթակից ուղեւորվել էին Բերգենի օդանավակայան, աղետի է ենթարկվել ապրիլի 29-ին: Ականատեսները հայտում են, որ ուղղաթիռն սկսել է թափահարվել օդում, ինչից հետո ընկել է ու այրվել: Ոստիկանությունում հայտնել են, թե չկան այն բանի նշաններ, որ որեւիցե մեկը ողջ է մնացել:

NRK-ի տվյալներով՝ ուղղաթիռում եղել են 11 նորվեգացիներ, մեկ բրիտանացի եւ մեկ իտալացի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում