Արցախի Նախագահն Ասկերանում խորհրդակցություն է անցկացրել
29/04/2016 18:13

Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին այցելել է Ասկերանի շրջան եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրիլի 2-5-ը ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակին եւ Ասկերանի շրջվարչակազմի ստորաբաժանումների կողմից այդ ոլորտում օպերատիվ լուծում պահանջող խնդիրների իրականացմանը վերաբերող հարցեր:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ԼՂՀ Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում