Ֆեդերերը կորտ է վերադառնում

Ֆեդերերը կորտ է վերադառնում

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հաստատել է իր մասնակցությունը Մադրիդի մրցաշարում, որը մեկնարկելու է մայիսի 1-ին: Աշխարհի երրորդ ռակետ 3 անգամ  (2006, 2009, 2012) հաղթել է այս մրցաշարում: Մրցաշրջանի սկզբում Ֆեդերերը չէր ծրագրել մասնակցել Մադրիդի մրցաշարին, սակայն նրա գործակալ Թոնի Գոդսիկը տեղեկացրել է, որ մտափոխվել են:

Հիշեցնենք, որ «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի 17-ակի չեմպիոնն այս տարվա փետրվարին ծնկի վիրահատության է ենթարկվել և չի մասնակցել Ռոտերդամի, Դուբայի, Ինդիան-Ուելսի մրցաշարերին, իսկ Մայամիի մրցաշարում նա պայքարից հրաժարվեց աղիքային ինֆեկցիայի պատճառով: Ապրիլին Ռոջեր Ֆեդերերը մասնակցեց Մոնտե Կառլոյի մրցաշարին, որտեղ հասավ մինչև 1/4 եզրափակիչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում