«Norway Chess». Լևոն Արոնյանը զբաղեցրեց երկրորդ տեղը

«Norway Chess». Լևոն Արոնյանը զբաղեցրեց երկրորդ տեղը

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվեց «Norway Chess 2016» սուպերմրցաշարը: Վերջին տուրից առաջ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանն ունեին 5-ական միավոր և կիսում են առաջին տեղը:

Այսօր Կարլսենը հաղթանակ տոնեց Պավել Էլյանովի նկատմամբ, իսկ Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Պենտալա Հարիկրիշնայի հետ: Վերջին տուրի պարտիաների արդյունքները՝

  • Պենտալա Հարիկրիշնա – Լևոն Արոնյան՝ 0.5:0.5
  • Մագնուս Կարլսեն – Պավել Էլյանով՝ 1:0
  • Վեսելին Թոփալով – Վլադիմիր Կրամնիկ՝ 0.5:0.5
  • Նիլս Գրանդելիուս  – Մաքսիմ Վաշյե-Լագրավ՝ 0.5:0.5
  • Լի Չաո – Անիշ Գիրի՝ 0.5:0.5

Այսպիսով, Մագնուս Կարլսենը 9 տուրում վաստակեց 6 միավոր և դարձավ «Norway Chess 2016»-ի չեմպիոն: Արոնյանը տոնեց 2 հաղթանակ, 7 անգամ ոչ-ոքի խաղաց և վաստակած 5.5 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը: 

«Norway Chess 2016», մրցաշարային աղյուսակ

  1. Մագնուս Կարլսեն – 6 միավոր
  2. Լևոն Արոնյան – 5.5
  3. Մաքսիմ Վաշյե-Լագրավ – 5
  4. Վեսելին Թոփալով – 5
  5. Վլադիմիր Կրամնիկ – 5
  6. Պենտալա Հարիկրիշնա – 4.5
  7. Լի Չաո – 4.5
  8. Անիշ Գիրի – 4
  9. Պավել Էլյանով – 3.5
  10. Նիլս Գրանդելիուս – 2.5
Հետևեք մեզ նաև Telegram-ում