Վան դեր Սար. Ռոնալդուի ռեկորդներն անհասանելի են մյուսների համար

Վան դեր Սար. Ռոնալդուի ռեկորդներն անհասանելի են մյուսների համար

Ամստերդամի «Այաքսի», «Մանչեսթեր Յունայթեդի» և Հոլանդիայի հավաքականի նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարը հիացմունքով է խոսել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վիճակագրության մասին։

-Կրիշտիանուն անհավանական քանակի գոլեր է խփում և արդեն որերորդ տարին է՝ անհավատալի թվեր է ցույց տալիս մեզ։ Դեռ «Մանչեսթեր Յունայթեդում» նա շատ լավն էր, բայց այդ ժամանակներց ի վեր Ռոնալդուն ևս մի քանի մակարդակ բարձրացել է։ Նրա ռմբարկուական ռեկորդներն անհասանելի են մյուսների համար։ Կրիշտիանուն ֆենոմենալ մրցաշրջան է անցկացնում,-ասել է վան դեր Սարը։

Հավելենք, որ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Կրիշտիանուն մասնակցել է 34 հանդիպման, որոնցում խփել է 31 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։ Ռոնալդուն 16 գոլ էլ խփել է Չեմպիոնների լիգայի խաղարկությունում և մոտակա մրցակցին գերազանցում է 8 գոլով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում