Կոնտեն դեմ չէ, որ «Չելսին» վաճառի Կուրտուային

Կոնտեն դեմ չէ, որ «Չելսին» վաճառի Կուրտուային

Լոնդոնի «Չելսիի» ապագա գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն դեմ չէ դարպասապահ Տիբո Կուրտուայի վաճառքին, գրում է «Mirror»-ը։

Բելգացին իրեն Լոնդոնում այնքան էլ լավ չի զգում և հիասթափված է, որ հաջորդ մրցաշրջանում հանդես չի գալու Չեմպիոնների լիգայում։ «Չելսին» կվաճառի Կուրտուային, եթե այլ ակումբից հարմար առաջարկ ստանա։ «Ազնվականների» նոր դարպասապահը կարող է դառնալ «Սաութհեմփթոնի» և Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ֆրեյզեր Ֆորստերը։

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Կուրտուան մասնակցել է ԱՊԼ 21 հանդիպման, որոնցում երկու կարմիր քարտ է ստացել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում