Պոգբան պետք է որոշում կայացնի ապագայի վերաբերյալ
30/04/2016 12:32

Նմանատիպ
«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան առաջիկա երեք շաբաթվա ընթացքում որոշում կկայացնի, թե որ ակումբում է ցանկանում կարիերան շարունակել, հաղորդում է «La Gazzetta dello Sport» պարբերականը։
Ֆուտբոլիստի առջև այդ ժամկետը թուրինյան ակումբն է դրել։ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանը պետք է կա´մ երկարաձգի «Յուվեի» հետ պայմանագիրը, կա´մ հաղորդի այլ ակումբ տեղափոխվելու իր ցանկության մասին։
Պոգբայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականը։ «Բյանկոներիների» ղեկավարությունը 23-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է ևս մեկ տարով երկարաձգել այն՝ տարեկան աշխատավարձը 4,5 միլիոն եվրոյից հասցնելով 6 միլիոն եվրոյի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում