Մոուրինյուն սկզբունքային համաձայնության է եկել «Ման. Յունայթեդի» հետ

Մոուրինյուն սկզբունքային համաձայնության է եկել «Ման. Յունայթեդի» հետ

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն սկզբունքային համաձայնության է հասել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մրցաշրջանի ավարտից հետո թիմը գլխավորելու մասին։

Ինչպես վստահեցնում է «The Telegraph»-ը, պայմանավորվածությունը բանավոր է, որևէ փաստաթուղթ չի ստորագրվել այդ առնչությամբ։ Պորտուգալացի մասնագետը «Կարմիր սատանաների» ղեկն ստանձնելու դեպքում հնարավորություն կունենա ձեռք բերելու «Բենֆիկայի» կիսապաշտպան Ռենատու Սանշեշին և «Էվերթոնի» պաշտպան Ջոն Սթոունին, ում ավելի վաղ Մոուրինյուն փորձել է ձեռք բերել «Չելսիի» համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում