Թերրի. Մի հանդիպման ժամանակ երեք զույգ մարզակոշիկ եմ փոխում

Թերրի. Մի հանդիպման ժամանակ երեք զույգ մարզակոշիկ եմ փոխում

«Չելսիի» պաշտպան Ջոն Թերրին խոստովանել է, որ գնդակն ավելի լավ զգալու համար մի խաղի ընթացքում երեք զույգ մարզակոշիկ է փոխում։

-Ես մեկ զույգ օգտագործում եմ նախավարժանքի, մեկ զույգ՝ առաջին խաղակեսի, մեկ զույգ էլ՝ երկրորդ խաղակեսի համար։ Դրանից հետո ես երբեք այդ կոշիկները չեմ հագնում։ Երբ մարզակոշիկները դառնում են մի փոքր ավելի առաձգական և օգտագործված են դառնում, գնդակի նկատմամբ վերահսկողությունը կորչում է, ես սկսում եմ այն ավելի վատ զգալ։ Այդ պատճառով էլ միանգամից նոր զույգն եմ հագնում։ Ես դա անում եմ արդեն երեք տարի. խե՜ղճ «Nike»։

Ես օգտագործված կոշիկների մեծ մասը նվիրում եմ կազմակերպությանը։ Մրցաշրջանի ընթացքում հաճախ եմ մարզակոշիկներս երկրպագուներին նվիրում,-ասել է Թերրին «Soccer AM» հաղորդման ժամանակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում