«Ռեալ Սոսյեդադ»-«Ռեալ». հայտնի է հյուրերի մեկնարկային կազմը

«Ռեալ Սոսյեդադ»-«Ռեալ». հայտնի է հյուրերի մեկնարկային կազմը

Երևանի ժամանակով 18:00-ին մեկնարկելու է Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի՝ «Ռեալ Սոսյեդադ»-«Ռեալ» հանդիպումը: Մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն այս խաղի համար ընտրել է հետևյալ մեկնարկային կազմը.

Կեյլոր Նավաս – Դանիլո, Նաչո, Սերխիո Ռամոս, Ռաֆայել Վարան, Խամես, Կազեմիրո, Մոդրիչ, Լուկաս Վասկես, Գարեթ Բեյլ, Բորխա Մայորալ:

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն և Կարիմ Բենզեման հանդիպումը բաց են թողնում վնասվածքների պատճառով, իսկ Թոնի Կրոսը հանգստանալու հնարավորություն է ստացել:

 

 

Այս խաղից առաջ «Ռեալն» ունի 81 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, իսկ «Ռեալ Սոսյեդադը» 42 միավորով 12-րդն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում