Առաջատարը հաղթեց հետնապահին. «Ալաշկերտ»-«Բանանց»՝ 2:1
30/04/2016 18:47
![Առաջատարը հաղթեց հետնապահին. «Ալաշկերտ»-«Բանանց»՝ 2:1](https://times.am/v3/wp-content/uploads/2016/04/309999e00e693e0427129f5cc82ea55e.jpg)
Նմանատիպ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում առաջատար «Ալաշկերտը» հաղթեց «Բանանցին»: Աբրահամ Խաշմանյանի թիմն առավելության հասավ 2:1 հաշվով. դաշտի տերերի կազմում աչքի ընկան Հեբեր Արաուխոն և Կարեն Մուրադյանը, իսկ «Բանանցի» գոլը խփեց Վահագն Այվազյանը:
Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» 49 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Բանանցը» մնաց 26 միավորով՝ 7-րդ տեղում:
Բարձրագույն խումբ, 24-րդ տուր
«Ալաշկերտ» – «Բանանց»՝ 2:1
Գոլերը՝ Հեբեր 16′, Մուրադյան 76′ – Այվազյան 56′