«Շիրակը» խոշոր հաշվով հաղթեց «Միկային»
30/04/2016 18:51

Նմանատիպ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում «Շիրակը» 4:1 հաշվով հաղթանակ տոնեց «Միկայի» նկատմամբ:
Գյումրեցիների կազմում մեկական գոլով աչքի ընկան Օդիլոն Կուակուն, Նեմանյա Ստոսկովիչը, Կարեն Ալեքսանյանը և Ռումյան Հովսեփյանը, իսկ «Միկայի» միակ գոլը գրանցվեց Դրիսա Դիարասուբայի ինքնագոլի արդյունքում:
Այժմ «Շիրակն» ունի 42 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Միկան» մնաց վեցերորդ տեղում՝ ակտիվում ունենալով 29 միավոր:
Բարձրագույն խումբ, 24-րդ տուր
«Միկա» – «Բանանց»՝ 1:4
Գոլերը՝ Դիարասուբա 34’/ինքնագոլ – Կուակու 1′, Ստոսկովիչ 19′, Ալեքսանյան 31′, Հովսեփյան 84′